Սպորտ

«Ովքեր սիրում են ֆուտբոլը, սիրում են Մեսսիին». Կազեմիրո

Կազեմիրոն խոսել է Լիոնել Մեսսիի և երկրպագուների կողմից նրա հանդեպ սիրո մասին․

«Մեսսին թողել է իր հետքը, դա անհնար է հերքել։ Նա միշտ եղել է իմ մրցակիցը՝ խաղալով «Բարսելոնայում» և Արգենտինայում։ Բայց նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, սիրում են Մեսսիին։ Նրա դեմ խաղալը հաճելի էր։ Այս տղայի համար բառեր պետք չեն: Նրանով պարզապես պետք է հիանալ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը, ով ավելի վաղ հանդես էր գալիս «Ռեալում»: