Գարեթ Բեյլը հայտարարել է, որ «Ռեալին» միացել է Կրիշտիանու Ռոնալդուի և Քարիմ Բենզեմայի պատճառով․
«Ես ցանկանում էի խաղալ այս երկու ֆուտբոլիստի և մյուսների՝ Մոդրիչի, Չավի Ալոնսոյի հետ: Հետագայում Տոնի Կրոսն էլ տեղափոխվեց։
Ես զգում էի, որ նման հիասքանչ ֆուտբոլիստներով ակումբ տեղափոխվելը հիանալի հնարավորություն է»,- հարցազրույցում ասել է մադրիդցիների նախկին վինգերը: