Ժոաու Ֆելիշը ցանկանում է այս ամառ «Ատլետիկոյից» տեղափոխվել ՊՍԺ։
Չնայած հեռանալու ցանկությանը՝ պորտուգալացին, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի սկսել մինչմրցաշրջանային հատվածը «Ատլետիկոյի» կազմում:
Ինչպես գրում է As-ը, Ֆելիշը չի ցանկանում խաղալ «Ատլետիկոյում»: ՊՍԺ-ն ակտիվորեն հետաքրքրվում է Ժոաուի ծառայություններով, խաղացողին ֆրանսիական ակումբ տեղափոխվելու տարբերակը գրավում է, քանի որ փարիզցիները համապատասխանում են նրա բոլոր պահանջներին։ Թիմը խաղում է Չեմպիոնների լիգայում և պայքարում գավաթների համար: Բացի այդ, Ֆելիշը ցանկանում է աշխատել Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, ով բարձր է գնահատում այս ֆուտբոլիստին: Ժոաուին գրավում է նաև այն, որ ՊՍԺ–ում խաղում են նրա հայրենակիցները՝ Դանիլո Պերեյրան, Ռենատու Սանշեշը, Վիտինյան:
ՊՍԺ-ի հետաքրքրությունը Ֆելիքսի նկատմամբ մեծապես կախված է Նեյմարի և Կիլիան Մբապեի ապագայից:
Ժոաուի պայմանագրի ժամկետը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Պորտուգալացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան», սակայն ներկայիս տնտեսական իրավիճակում տրանսֆերն անհնար է:
Նախորդ մրցաշրջանում Ֆելիշը վարձավճարով հանդես էր գալիս «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ: