Սպորտ

Բրազիլիայի նախագահը հրապարակային դժգոհություն է հայտնել Կառլո Անչելոտիի նշանակման վերաբերյալ

Բրազիլիայի նախագահին դուր չի գալիս, որ հավաքականը մարզելու է Կարլո Անչելոտին։ Նախագահը իր դժգոհությունը հայտնել է հարցազրույցներից մեկում։ 

Նշենք, որ վերջերս կողմերի միջև կնքված պայմանագրով իտալացի մասնագետը թիմը կգլխավորի 2024 թվականին, երբ կավարտվի պայմանագիրը «Ռեալի» հետ:

«Անչելոտին երբեք չի եղել Իտալիայի հավաքականի մարզիչ։

Ինչու՞ նա չի լուծում Իտալիայի խնդիրները, որը նույնիսկ չի խաղացել աշխարհի վերջին առաջնությունում»,- ասել է Լուլա դա Սիլվան SBT News-ին տված հարցազրույցում։