Սպորտ

Ալբան առաջիկա օրերին կմիանա Մեսսիին և Բուկետսին

Ժորդի Ալբան առաջիկա օրերին կդառնա Լիոնել Մեսսիի և Սերժի Բուսկետսի ակումբակիցը:

Ինչպես հաղորդում է Miami Herald-ը, արդեն ուրբաթ օրը պաշտպանը պայմանագիր կկնքի «Ինտեր Մայամիի» հետ: Նա ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։

Նշվում է, որ 34-ամյա իսպանացին, ամենայն հավանականությամբ, կստանա ոչ ավելի, քան 2 մլն դոլար: «Բարսելոնայում» վերջին մրցաշրջանում նա վաստակել է 24 միլիոն դոլար։