Սպորտ

Սպերցյանին ձեռք բերելու համար «Այաքսը» մի քանի ֆուտբոլիստ կվաճառի

Էդուարդ Սպերցյանի հետ պայմանագիր կնքելուց  առաջ «Այաքսը»  պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստի:

«Այաքսն» աշխատում է «Կրասնոդարի» կիսապաշտպանի տրանսֆերի վրա, սակայն դեռևս հայտնի չէ, թե ակումբները երբ կկարողանան ձևակերպել տեղափոխությունը: Սկզբի համար հոլանդական ակումբը ցանկանում է վաճառել մի քանի ֆուտբոլիստների: Այս մասին հայտնել Է De Telegraaf-ի թղթակից Մայք Ֆերվեյը՝ Kick-off-ի հետ պոդկաստում։

Չեմպիոնների լիգայում չհայտնվելու պատճառով ակումբը կորցրել է 45 միլիոն եվրո։ «Այաքսը» մտադիր է վերականգնել կորուստները ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Մոհամեդ Կուդուսի և Կալվին Բասսիի վաճառքի հաշվին:

«Ես գիտեմ, որ «Այաքսը» ցանկանում է սկզբում վաճառել, իսկ հետո միայն խոշոր «գնումներ» անել։ Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞ այս շաբաթ․ աշխատանքներն ընթացքի մեջ են: Բոլորը հասկանում են, որ «Այաքսը» միլիոններ ունի իր հաշիվներում։ Ամեն ինչ հնարավոր է, ծախսերն արդեն հնարավոր են, բայց ակումբն իրեն այդպես չի պահի»,- ասել է Ֆերվեյը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Կրասնոդարը» Սպերցյանի համար ցանկանում է ստանալ 12 միլիոն եվրո և բոնուսներ: