Սպորտ

«Ես մոռացել եմ այդ մասին». Ցիցիպասը՝ Մարեի հետ կոնֆլիկտի մասին

Ստեֆանոս Ցիցիպասը մեկնաբանել է Էնդի Մարեի հետ կոնֆլիկտը, որը տեղի է ունեցել US Open-2021-ում: Բրիտանացին քննադատել էր Ցիցիպասին՝ խաղի ընթացքում «զուգարանային» ընդմիջումներ վերցնելու համար․

«Կարծում եմ՝ կոնֆլիկտը վաղուց սպառված է։ Դրանից հետո մենք նույն թիմում խաղացինք Լեյվերի գավաթի խաղարկությունում։ Ես մոռացա այդ մասին, նա՝ նույնպես:

Ես նրան շատ եմ հարգում։ Նա ինձնից մեծ է, մեծ հաջողությունների է հասել թենիսում։ Անհամբեր սպասում եմ այս խաղին։ Հուսով եմ՝ սովորելու շատ բան կունենամ:

Անկախ արդյունքից՝ ես զգում եմ, որ պետք է շատ լավ և կարգապահ խաղամ։ Եթե ստացվի, ամեն ինչ հնարավոր է։ Հուսով եմ՝ մարտական տրամադրություն կունենամ»,- ասել է Ցիցիպասը։