«Ռեալը» պատրաստ է խոշոր առաջարկ կատարել Կիլիան Մբապեի տրանսֆերի համար:
Նշվում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու Մբապեն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել 2024թ․ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու վերաբերյալ: Սակայն Կիլիանի՝ ՊՍԺ ուղարկած նամակն ու ֆրանսիական ակումբի ազդանշանները հանգեցրել են նրան, որ հարձակվողի՝ տրանսֆերի շուրջ բանակցություններն արդեն այս ամառ ավելի ինտենսիվ են դարձել:
«Նրանք կսպասեն, մինչև Կիլիան Մբապեն կրկին կասի ՊՍԺ-ին, որ չի երկարաձգելու պայմանագիրը։ Նրանք չեն բանակցի ՊՍԺ-ի հետ։ Երբ Մբապեի մայրը հաստատի, որ պայմանագիրը չի երկարաձգվի, Մադրիդի «Ռեալը» կստանձնի «փրկչի» դերը։ Այս պահին 200 մլն եվրոն արդեն պատրաստ է», - հայտարարել է Պեդրերոլը։
Իսպանական As թերթն էլ գրում է, որ 200 մլն եվրոն մեկնարկային գինն է։ Նշվում է, որ Մբապեն ցանկանում է տեղափոխվել միայն «Ռեալ», և դա կարող է բանակցություններում օգնել «Մադրիդին»: Տրանսֆերային պատուհանի փակմանը մոտենալուն պես ՊՍԺ-ի ֆինանսական պահանջները կարող են նվազել: