Սպորտ

Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը կվաճառվե՞ն տոմսարկղերում

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի օնլայն վաճառքը վերսկսված է։ Դրանից հետո համացանցում լուրեր տարածվեցին, որ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը կրկին խափանված է։

Մեկնաբանության համար Radar Armenia-ն դիմեց ՀՖՖ, որտեղից պարզաբանեցին, որ այս պահին տոմսերը պետք է վաճառվեն օնլայն տարբերակով․ «Կայքը ոչ թե չի գործում, այլ տեխնիկական խափանումներով է գործում, որովհետև չնախատեսված այցելությունների մեծ քանակ կա, և սերվերը չի կարողանում դիմանալ այդ «գրոհին»։

Հարցին՝ մասնագետներն աշխատու՞մ են խնդիրը կարգավորելու համար, կամ հնարավո՞ր է՝ վաճառքի ֆորմատը փոխվի, և տոմսերը տոմսարկղերում վաճառեն, ֆեդերացիայից վստահեցրին, որ փորձում են խնդիրը կարգավորել, բայց շատ կարճ ժամանակում այն լուծելը հեշտ չէ։ Ըստ ՀՖՖ-ի, սակայն, արդեն ստացվում է տոմս գնել. «Վաճառքը դեռ միայն օնլայն է նախատեսված»։

Հայկ Մագոյան