«Պարի Սեն Ժերմենը» խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի հետ: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
«Ամբողջ «Պարի Սեն Ժերմենի» անձնակազմը շնորհակալություն է հայտնում Քրիստոֆ Գալտյեին, ինչպես նաև նրա օգնականներ Թիերի Օլեքսիակին և Ժոաո Սակրամենտոյին ողջ մրցաշրջանի ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար և ամենայն բարիք մաղթում նրանց հետագա կարիերայում»,- գրված է ՊՍԺ-ի հայտարարության մեջ:
Քրիստոֆ Գալտիեն ֆրանսիական ակումբը գլխավորել է 2022 թվականի հուլիսի 5-ին։ Նրա գլխավորությամբ «Պարի Սեն Ժերմենը» նվաճեց Լիգա 1-ի իր 11-րդ տիտղոսը: Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն դուրս մնաց «Բավարիայի» հետ պայքարում՝ այդպես էլ չկարողանալով նվաճել բաղձալի գավաթը: Ավելի վաղ 56-ամյա մասնագետն աշխատել է «Նիսում», իսկ մինչ այդ աշխատել է «Լիլում», «Սենտ Էտյենում» և ֆրանսիական այլ ակումբներում: Հաղորդվում էր, որ ՊՍԺ-ում նրան կփոխարինի իսպանացի մարզիչ Լուիս Էնրիկեն