Սպորտ

Մորատան կարող է համալրել «Միլանի» շարքերը

«Միլանը» բանակցություններ է վարում Ալվարո Մորատայի տրանսֆերի շուրջ: Relevo-ի տեղեկություններով՝ «Աթլետիկոյի» հարձակվողի գործակալ Խուանմա Լոպեսը բանակցություններ է վարում «Միլանի» հետ: Իտալական ակումբում առաջնային են համարում Մորատայի տեղափոխությունը, քանի որ կարծում են, որ այն իդեալական կհամապատասխանի Ստեֆանո Պիոլիի համակարգին։ Իսպանացին նույնպես համաձայն է տեղափոխվել «Միլան»։

«Միլանի» համար խնդիր կարող է դառնալ Մորատայի աշխատավարձը: «Ատլետիկոյի» հետ գործող պայմանագրի համաձայն, որը լրանում է 2024 թվականին, Մորատան տարեկան 6,5 մլն եվրո է ստանում հարկերից զատ: Հարձակվողը համաձայնեցրել է նաև «Ատլետիկոյի» հետ պայմանագրի երկարաձգումը ևս 2 մրցաշրջանով, և նոր պայմանագրով նրա աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար: «Միլանը» չի կարող իրեն թույլ տալ նույնքան վճարել Մորատային: «Աթլետիկոն» հարձակվողի համար պահանջում է 20 միլիոն եվրո, որպեսզի կարողանա այդ գումարով նոր տնարսֆեր իրականացնել։

Սակայն նշվում է, որ Մորատայի տեղափոխությունը «Միլան» նախկինի պես հնարավոր է, եթե ֆուտբոլիստը համաձայնի աշխատավարձի կրճատմանը: Դիտարկվում է նաև վճարումները 4 տարով բաշխելու հնարավորությունը։