ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մի քանի հարյուր միլիոն եվրո կկորցնի, եթե 2023թ․ ամռանը որոշի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Sports Zone-ը:
Ինչ կկորցնի Մբապեն այս ամառ տեղափոխվելու դեպքում․
1) 80 մլն եվրո, որը նախատեսված է ՊՍԺ-ին նրա հավատարմության համար
2) 150 մլն եվրո, որը «Ռեալը» պատրաստ էր Մբապեին վճարել 2022թ․ ամռանը՝ որպես պայմանագրի ստորագրման բոնուս: Ակումբը չի ավելացնի նաև տրանսֆերի համար նախատեսված գումարը
3) 72 մլն եվրո աշխատավարձ, որն այժմ Կիլիանը ստանում է ՊՍԺ-ում: «Ռեալը» չի պատրաստվում նման գումար վճարել ։
Հաղորդվում է, որ եթե ֆուտբոլիստն այժմ տեղափոխվի, ապա «Ռեալը» որպես պայմանագրի ստորագրման բոնուս կառաջարկի ոչ ավելի, քան 50 մլն եվրո: Մբապեի աշխատավարձը չի գերազանցի 40 մլն եվրոն: