Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդը» Անդրե Օնանային ձեռք բերելու համար առաջարկել է 40+5 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարպասապահ Անդրե Օնանի վերաբերյալ առաջին առաջարկն է արել «Ինտերին»:

Ինչպես պնդում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան, մանկունիացիները փորձել են դարպասապահին ձեռք բերել 40 միլիոն եվրոյով՝ հավելելով ևս 5 միլիոն բոնուս: Այդ տարբերակը միլանցիներին չի գոհացրել։

«Ներաձուրիներն» ակնկալում են ստանալ մինչև 60 միլիոն եվրո, որից 50 միլիոնը կլինի ֆիքսված: Կողմերը կշարունակեն բանակցությունները, և «Յունայթեդը» կանի առնվազն ևս մեկ առաջարկ: