Սպորտ

Ջերարդը իր հետ Սաուդյան Արաբիա կտանի Կոուտինյոյին և Լինգարդին

Սթիվեն Ջերարդը ցանկանում է ԱՊԼ-ի ֆուտբոլիստներին հրավիրել Սաուդյան Արաբիա: Երեկ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպանը գլխավորեց «Ալ-Իթիֆաքը»:

«Ալ Իտիֆաքի» համար ուժեղացման առաջնահերթ տարբերակներից մեկը Ֆիլիպե Կոուտինյոն է: Ջերարդը նրա հետ աշխատել է «Աստոն Վիլայում»։ Դիտարկվում է նաև Ջեսի Լինգարդի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, ով ներկայումս մարզվում է «Ինտեր Մայամիի» հետ:

Կոուտինյոյի պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Լինգարդը «Նոթինգհեմ Ֆորեստից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է: