Սպորտ

«Բարսելոնան» հույս ունի մինչև շաբաթվա վերջ ավարտին հասցնել Լանգլեի գործարքը և գրանցել նորեկներին

«Բարսելոնան» և «Տոտենհեմը» բանակցություններ են վարում Կլեման Լանգլեի տրանսֆերի շուրջ:

Նախորդ մրցաշրջանը պաշտպանը վարձավճարով անցկացրել է անգլիական թիմում։ Այժմ ակումբները քննարկում են ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերի իրականացման տարբերակը։

Ի սկզբանե «Բարսելոնան» ակնկալում էր մեկ վճարմամբ ստանալ 15 միլիոն եվրո, սակայն այժմ պատրաստ է համաձայնել այն պայմաններին, ըստ որի՝ «Տոտենհեմը» կվճարի միանգամից 10 միլիոն, իսկ ևս 5-ը՝ բոնուսների տեսքով:

Կատալոնացիները հույս ունեն մինչև շաբաթվա վերջ ավարտել գործարքը։ Դա կօգնի ակումբին խնայել Լանգլեի աշխատավարձը և գրանցել նորեկներին: