Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտնել էր, որ մեկնարկել է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը։
«Դեպի https://tickets.ffa.am կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացել են տեխնիկական խնդիրներ:
Կայքը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել տոմսերի վաճառքը, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար»,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրությունում: