Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբում տարեկան կվաստակի 50-ից 60 միլիոն դոլար, El Pais թերթին ասել է թիմի համասեփականատեր Խորխե Մասը։
Արգենտինացին հունիսի 7-ին հայտարարել էր «Ինտեր Մայամի» տեղափոխվելու մասին: Հարձակվողի վերջին ակումբը եղել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», որը նա լքել է նախորդ մրցաշրջանի վերջում՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։