Սպորտ

Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանն արժանացել են ԿԲ կողմից թողարկված ոսկե հուշադրամների

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալել է Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Լևոն Աղասյանին և Յանա Սարգսյանին՝ մարզիչ Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ։

Հունիսի 20-ից 23-ը Լեհաստանի Կրակովո քաղաքում տեղի է ունեցել 3-րդ Եվրոպական խաղերը և Եվրոպայի թիմային առաջնությունը, որտեղ եռացատկորդներ Լևոն Աղասյանը 16մ 36սմ արդյունքով հռչակվել է չեմպիոն, իսկ Յանա Սարգսյանը՝ 13մ 06սմ արդյունքով գրավել է 2-րդ տեղը։

Համայնքի ղեկավարը նախ շնորհավորել է աթլետներին և նրանց մարզչին հերթական հաջողության կապակցությամբ և շնորհակալություն հայտնել երկրի՝ մասնավորապես Կապանի և մարզադպրոցի պատիվը բարձր պահելու համար։ Նրա գնահատմամբ՝ միջազգային տարբեր հարթակներում գրանցած հաղթանակը ոչ միայն մարզիկի անհատական հաջողությունն է կամ մարզչի, այլ բոլոր կապանցիների։

Գևորգ Փարսյանն անդրադարձել է նրանց գործունեության կարևորությանը, հաջողություններին, հետաքրքրվել առաջիկա մրցաշարերից և խոսել ոլորտում նախատեսվող ծրագրերի մասին։ Մարզիկներն ու մարզիչն իրենց հերթին ևս շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին ուշադրության և մշտական աջակցության համար։

Կապանն ըստ արժանվույն ներկայացնելու և մարզական նվաճումներ արձանագրելու համար հանդիպման ավարտին աթլետները Գևորգ Փարսյանի կողմից արժանացել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված ոսկե հուշադրամների, իսկ մարզիչը՝ դրամական պարգևի։