Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը։
Հաշիվը 35-րդ րոպեին բացեց Նաիր Տիկնիզյանը։ Չնայած Հայաստանի հավաքականը մի քանի դրվագում կարող էր գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, սակայն առաջին խաղակեսում հաշվի մեջ փոփոխություններ չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Ռոբերտս Սավալնիեքսը։
Թվում էր, թե ընտրանիները մեկական միավոր կվաստակեն, սակայն հանդիպման նախավերջին րոպեին Լատվիայի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը՝ 2։1։
Պետրակովի սաները երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ տոնեցին։