Սպորտ

Հայաստան-Լատվիա հանդիպման բոլոր տոմսերն սպառվել են

Հայաստան-Լատվիա հանդիպման բոլոր տոմսերն սպառվել են

Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են, հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը։ 

«Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած ակտիվության համար։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ մեկնարկից 1 ժամ առաջ»,- ասված է հայտարարությունում։ 

Հայաստան-Լատվիա դիմակայությունը տեղի կունենա հունիսի 19-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական