«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Guardian-ի տեղեկություններով՝ մանկունիանցիները Դավիդ դե Խեայի անկայուն ելույթների ֆոնին հետաքրքրված են կամերունցի դարպասապահի ծառայություններով։ Այս պատճառով մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է պայմանագիր կնքել, որպեսզի մրցակցի իսպանացի դարպասապահի հետ:
Նշվում է, որ ինքը՝ Օնանան, դեմ չէ «Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»: