Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրի Ուելս-Հայաստան դիմակայությանն առաջին խաղակեսն ավարտվեց։ Հայաստանի հավաքականն առջևում է 2։1 հաշվով։
Առաջին գոլը խփել են դաշտի տերերը։ 10-րդ րոպեին հաշիվը բացել է Դենիել Ջեյմսը։ 19-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ է դարձել Լուկաս Սելարայանը։
30-րդ րոպեին Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ է մղել Հրանտ Ռանոսը։ Առջևում երկրորդ խաղակեսն է։