Հոլանդական Էնսխեդե քաղաքում կայացավ Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի և Իտալիայի հավաքականները։
Իսպանացիների կազմում 3-րդ րոպեին աչքի ընկավ Պինոն։ 11-րդ րոպեին Իմմոբիլեն հստակ իրացնելով 11 մետրանոցը՝ հավասարեցրեց հաշիվը։ Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Խոսելուն առաջ մղեց Իսպանիայի թիմին։
Այսպիսով, Իսպանիան հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ, որի շրջանակում հունիսի 18-ին կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Իտալիան էլ նույն օրը 3-րդ տեղի հանդիպում կանցկացնի և կմրցի Նիդեռլանդների դեմ։