Լուկա Մոդրիչը անդրադարձել է Խորվաթիայի հավաքականի՝ Ազգերի լիգայի եզրափակիչ դուրս գալուն:
Կիսաեզրափակիչում խորվաթները լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով հաղթեցին Նիդեռլանդներին և վճռորոշ խաղում կհանդիպեն Իսպանիա կամ Իտալիա զույգի հաղթողի հետ:
«Փայլուն հանդիպում անցկացրինք, ճիշտ այնպես, ինչպես ցանկանում էինք։ Գուցե ոչ՝ առաջին 20 րոպեներին, բայց հետո սկսեցինք ավելացնել։ Այն բանից հետո, երբ Կրամարիչը գոլ խփեց, մենք արեցինք առավելագույնը և շատ լավ գործեցինք։ Ցավալի է, որ բաց թողեցինք վերջին րոպեին, բայց հետո կրկին բնավորություն ցույց տվեցինք լրացուցիչ ժամանակում։
Մենք վախ չէինք զգում, բայց առանձին պահերը կարող են փոխել խաղի ընթացքը, ինչպես, օրինակ, հիմնական ժամանակի վերջում գոլը։ Մենք հիանալի արձագանքեցինք դրան, և մարզիչը որոշեց խաղադաշտ դուրս բերել Պետկովիչին, ով հիանալի խաղ անցկացրեց։ Ամբողջ թիմը փայլուն հանդիպում անցկացրեց՝ առաջին րոպեից մինչև վերջին րոպեն։
Եզրափակչում հաղթելն անհավանական ձեռքբերում կլինի, բայց հիմա կարևոր է գրագետ վերականգնվել, պատրաստվել խաղին։ Վաղը կտեսնենք, թե ով մեզ բաժին կհասնի եզրափակչում։ Հավաքականի պատմության մեջ առաջին գավաթը նվաճելը կլինի երազանքի իրականացում», - ասել է Խորվաթիայի հավաքականի ավագը։