Սպորտ

Ազգերի լիգա. Խորվաթիան դրամատիկ խաղում հաղթում Նիդերլանդներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգերի լիգա. Խորվաթիան դրամատիկ խաղում հաղթում Նիդերլանդներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչ առաջին խաղում Խորվաթիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթանակի հասավ Նիդեռլանդների թիմի նկատմամբ։

Հանդիպման 34-րդ րոպեին տան տերերի հարձակվող Դոնիել Մալենը առաջ մղեց Նիդերլանդների ընտրանուն։ Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը. հաջողության հասան Անդրեյ Կրամարիչը և Մարիո Պաշալիչը, սակայն տան տերերը չէին ցանկանում հանձնվել:

Մրցավարի կողմից ավելացված 6-րդ րոպեին նրանք հավասարեցրին հաշիվը, գոլ հեղինակեց բելգիական «Բրյուգեի» հարձակվող  Նոա Լանգը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի ընթացքում Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրները կրկին կամային որակներ դրսևորեցին՝ առաջ անցնելով հաշվի մեջ:

Այս անգամ գնդակը ցանցն ուղարկեց հյուրերի հարձակվող Բրունո Պետկովիչը, իսկ թիմի ավագ Լուկա Մոդրիչը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ խաղավերջում դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Խաղն ավարտվեց 4-2 հաշվով հօգուտ հյուրերի:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական