Ալբանիայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներ 45 կգ Յուրիկ Մխիթարյանը, 60 կգ Սամվել Տերտերյանը, 71 կգ Գոռ Խաչատրյանը և 92 կգ Գրիշա Ոսկանյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 65 կգ քաշային Պետրոս Աշկարյանը փայլուն հաղթանակ է տոնել եզրափակչում՝ հռչակվելով չեմպիոն։ Աշկարյանը վճռորոշ գետոմարտում 5։3 հաշվով հաղթանակ էր տոնել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չիկաիձեի նկատմամբ։