«Բարսելոնան» համաձայնության է եկել «Աթլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեին գնելու հարցում:
Ինչպես հաղորդում է իսպանական As-ը, տրանսֆերը համաձայնեցված է բոլոր մակարդակներում, սակայն չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ կատալոնացիները հնարավորություն չեն ստացել նորեկին գրանցել: Դրա համար նրանց անհրաժեշտ է, որպեսզի ակումբից հեռանա առնվազն երեք ֆուտբոլիստ։
Հարձակվողի հետ համաձայնեցվել է 5 տարվա պայմանագիր։ «Բլաուգրանան» բրազիլական ակումբին երեք փուլով կվճարի 40 միլիոն եվրո։ Նշվում է, որ Ռոկեին ձեռք բերելու դեպքում Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունը «Բարսելոնա» կբացառվի: