Ալեքսանդր Զինչենկոն խոսել է Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ ռուս խաղացողների լռության մասին․ «Ես ռուս ֆուտբոլիստներից ոչինչ չեմ լսել։ Եթե նման բան պատահեր իմ երկրի հետ, ես առաջիններից մեկը կսկսեի գոռալ այդ մասին։
Պատկերացրեք՝ եթե նրանք բոլորը դադարեցնելու ուղերձ հղեին, իրավիճակը, անշուշտ, մի փոքր կփոխվեր։
Նրանք մի բան չեն հասկանում՝ հաջորդ սերունդներն են վճարելու․ նրանց երեխաները, թոռները: Խոսքը միայն փողի մասին չէ, նրանք կվճարեն հեղինակությամբ։
Ես խաղացել եմ Ռուսաստանում մինչև «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը։ Այնտեղ ես ունեի ընկերների շրջանակ՝ շատ փոքր, բայց, այնուամենայնիվ, ունեի: Հիմա այդ շրջանակը դարձել է զրո», - «Արսենալի» պաշտպանի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը։