Կիլիան Մբապեն ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ 24-ամյա հարձակվողը ցանկանում է այս ամռանը միանալ Մադրիդյան թիմին, հաղորդում է Le Parisien-ը: Ֆրանսիացին մտադիր է օգտվել Կարիմ Բենզեմայի՝ «Ռեալից» հեռանալուց հետո առաջացած հնարավորությունից:
Հաղորդվում է, որ անձնական զրույցներում Կիլիանը բազմիցս պնդել է, որ ամբողջ կարիերան չի ցանկանում անցկացնել ՊՍԺ-ում: Բենզեմայի հեռանալուց հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շփվել է ֆուտբոլիստի հետ։ Նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լոնդոնի «Չելսին»:
Ավելի վաղ Մբապեն հայտարարել էր, որ փարիզյան ակումբի հետ երբեք չի երկարաձգի պայմանագրի ժամկետը: