ՊՍԺ-ում զարմացած են Կիլիան Մբապեի՝ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու մասին ակումբ ուղարկած որոշումից:
Այս տարվա օգոստոսի 1-ից հարձակվողի և փարիզցիների միջև համաձայնագիրը մինչև 2025-ի հունիս երկարաձգելու տարբերակն առանց այդ էլ ավտոմատ կերպով չեղարկվել է․ հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը մտադիր է այս ամռանը վաճառել Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին (նրան անվճար չկորցնելու համար), բայց ոչ՝ «Ռեալին»:
ֆրանսիացի ֆուտբոլային փորձագետ Դանիել Ռիոլոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«ՊՍԺ-ն չէր սպասում, որ այսօր կստանա այդ նամակը: Դա մի տեսակ պատերազմի փոքրիկ հայտարարություն է։ Նրանք սարսափում են: Մբապեն հիմա հայտարարում է այդ մասին, քանի որ այլևս չի հավատում խոստումներին։ Նա այլևս չի հավատում նախագծին: Դա ամեն ինչ փոխում է ՊՍԺ-ի համար, նույնիսկ այն մարզչի որոնման մեջ, որի հետ բանակցություններ են ընթանում: Եթե ես լինեի ՊՍԺ-ի գլխավոր տնօրենը, ես հստակ որոշում կկայացնեի և ամռանը կվաճառեի Մբապեին: Դուք չեք կարող թողնել մի խաղացողի, ով հայտարարում է, որ անցկացնում է իր վերջին տարին»,- Ռիոլոյի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։