Սադյո Մանեն կարող է կարիերան շարունակել «Ալ-Իթիֆաքում»: Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպանը շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբից։
Հաղորդվում է, որ «Ալ-Իթիֆաքը» ցանկանում է գլխավոր մարզիչ նշանակել Սթիվեն Ջերարդին, ով 2022 թվականի հոկտեմբերին հեռացվել է «Աստոն Վիլայից»:
«Բավարիան» մտադիր է բաժանվել Մանեից, սենեգալցուն արդեն առաջարկել են ՊՍԺ-ին, մադրիդյան և անգլիական ակումբներին, սակայն բանակցությունները դեռևս հաջողությամբ չեն պսակվել: