2024թ. ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։ Այս մասին տեղեկանում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից։
Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած ֆեդերացիայի գործադիր խորհրդում մերձավորարևելյան երկրի հայտը ավելի մեծ աջակցություն է ստացել, քան Երևանի և Տիրանայի հայտերը։
Առաջնությունը կանցկացվի 2024թ. նոյեմբեր-դեկտեմբերին՝ Փարիզի օլիմպիական խաղերից մի քանի ամիս անց։
Նշենք, որ Երևանն այս տարի ընդունել էր Եվրոպայի առաջնությունը և հավակնում էր հաջորդ տարի աշխարհի առաջնությունը հյուրընկալելուն։