Սպորտ

Արթուր Ավետիսյանը օղակների վարժության ոսկե մեդալակիր է դարձել. World Challenge Cup (տեսանյութ)

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարի օղակներ վարժությունում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել։

Եզրափակչում նա վաստակել է 14,666 միավոր։