Սպորտ

Մեսսիի նոր ակումբը մեկ օրում վաճառել է բոլոր տոմսերը մինչև մրցաշրջանի ավարտը

«Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերից 24 ժամ անց վաճառել է MLS-ի բոլոր հանդիպումների բոլոր տոմսերը մինչև մրցաշրջանի ավարտը, այդ թվում՝ արտագնա խաղերի, հայտնում է AS-ը։

MLS-ի կանոնավոր առաջնության ավարտին մնացել է 12 խաղ։ Դեռ հայտնի չէ, թե երբ Մեսսին կնշի իր նորամուտը նոր ակումբում։ Վերավաճառողների կայքերում տոմսերի արժեքը հասնում է մինչև 3500 դոլարի։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մեսսին վերջին հանդիպումն է անցկացրել ՊՍԺ-ի կազմում, որին միացել էր 2021 թվականին։ Մինչ այդ հարձակվողն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: