Սպորտ

«Սա մահմեդական երկիր է, և ես միշտ ցանկացել եմ այստեղ ապրել». Բենզեման՝ Սաուդյան Արաբիա տեղափվելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարիմ Բենզեման խոսել է Սաուդյան Արաբիայի լիգա տեղափոխվելու պատճառների մասին:

«Կրիշտիանու Ռոնալդուն արդեն այստեղ է։ Նա իմ ընկերն է, և ես ուրախ եմ նրան տեսնել Սաուդյան Արաբիայում։ Սա նաև ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիան սկսում է աճել համաշխարհային մակարդակում:

Սաուդյան լիգայում կա մի քանի մեծ անուն, առաջին հերթին՝ Կրիշտիանու Ռոնալդուն, հիմա նաև՝ ես: Սա նրա համար է, որ Սաուդյան ֆուտբոլը աճի և ազդեցություն ունենա համաշխարհային մակարդակում:

Սաուդյան Արաբիայում խաղալը չի նշանակում ավարտել կարիերան։ Ընդհակառակն, ես պետք է ցույց տամ, որ այն, ինչ կարողացել եմ անել Եվրոպայում, կարող եմ անել նաև Սաուդյան Արաբիայում։ Ի վերջո, ես գնում եմ այնտեղ, որպեսզի զարգացնեմ երկիրը և մեծ գործեր անեմ»,- ասել է Բենզեման։


Ակումբի ալիքին տված հարցազրույցում հարձակվողը պատասխանել է այն հարցին, թե ինչու է որոշում կայացրել տեղափոխվել հենց Սաուդյան Արաբիա:

«Դե, քանի որ ես մահմեդական եմ, և սա մահմեդական երկիր է, ու ես միշտ ցանկացել եմ այստեղ ապրել»,- նշել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ալ Իթթիհադի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարիմը նոր ակումբում տարեկան 100 միլիոն եվրո կվաստակի։