Հոլանդական «Այաքսը» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»: Այս մասին հայտնում է De Telegraaf-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Այաքսի» մարզական տնօրեն Սվեն Միսլինտատն արդեն դիմել է Սպերցյանի շահերը ներկայացնող գործակալությանը: Սպասվում է, որ հնարավոր տրանսֆերի գումարը կարող է կազմել 9 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Այաքսը» հետաքրքրված է Սպերցյանին ձեռք բերելու հարցում: Ամստերդամի ակումբը մտադիր է «Կրասնոդարի» հետ բանակցությունների ակտիվ փուլի անցնել Ռուսաստանի սուպերգավաթի եզրափակիչ խաղից հետո։