Հոլանդական «Այաքսը» ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին: Այս մասին championat.com-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Հայ կիսապաշտպանը գտնվում է ակումբի ամառային տրանսֆերների առաջնահերթությունների ցանկում։ Ամստերդամյան ակումբը մտադիր է բանակցություններ սկսել Ռուսաստանի սուպերգավաթի եզրափակիչ խաղից հետո։ «Կրասնոդարը» պատրաստ կլինի ֆուտբոլիստին վաճառել 10 մլն եվրոյից մի փոքր ավելի գումարի դիմաց՝ գումարած բոնուսները», - հավելել է աղբյուրը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Սպերցյանի նկատմամբ իտալական «Միլանի», «Ֆիորենտինայի» և գերմանական մի շարք թիմերի հետաքրքրության մասին: