Սպորտ

«Վեստ Հեմը» նվաճում է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2022/23 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղում «Վեսթ Հեմը» հաղթեց «Ֆիորենտինային»։ Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ անգլիական թիմի։

«Վեսթ Հեմից» 62-րդ րոպեին հաշիվը բացեց Սաիդ Բենրահման՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 5 րոպե անց Ջիակոմո Բոնավենտուրան հավասարեցրեց հաշիվը։ Անգլիական ակումբին հաղթանակ պարգևեց Ջարեդ Բոուենի՝ 90-րդ րոպեին խփած գոլը։ Այսպիսով, «Վեսթ Հեմը» Դեյվիդ Մոյեսի գլխավորությամբ դարձավ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող: