Սպորտ

«Ես շատ ուրախ կլինեի կրկին լսել իմ անունը «Կամպ Նոու»-ում». Մեսսին մանրամասներ է պատմել

Լիոնել Մեսսին ափսոսում է, որ «Կամպ Նոուում» չկարողացավ հրաժեշտ տալ «Բարսելոնայի» երկրպագուներին:

«Դա իսկապես դժվար էր։ «Բարսելոնա» չվերադառնալու պատճառներից մեկը, որն արդեն բացատրել եմ, այն է, որ ես չէի ուզում նորից անցնել այդ ամենի միջով: Շատ տհաճ իրավիճակ էր։ Մենք եկանք նոր մրցաշրջանի, առաջիկա մարզումների, երեխաների մոտ դպրոցական պարապմունքների մեկնարկի ակնկալիքով։

Երբ ամեն ինչ պատրաստ էր ստորագրվելու, մեկ գիշերվա ընթացքում դա անհնարին դարձավ, և ինձ ասացին, որ պետք է լքեմ ակումբը։ Ես ստիպված էի շտապել, հապճեպ որոշում կայացնել և անցնել այն ամենի միջով, ինչի միջով անցել եմ։

Ինձ համար «Բարսելոնա»-ում ամեն ինչ հիանալի էր։ Քանի որ ես տարօրինակ կերպով հեռացա, կցանկանայի հրաժեշտ տալ, ինչպես հիմա Բուսկետսը, Ժորդին, ինչպես Չավին, Ինյեստան... Ես կցանկանայի այդպես հեռանալ: Երկրպագուներին հրաժեշտ տալու հնարավորությունը հրաշալի կլիներ։ Համաճարակ էր, և մարդկանց թույլ չէին տալիս մարզադաշտ մտնել, բայց ես կցանկանայի իմանալ, որ երկրպագուների հետ ամեն ինչ կարգին է: Այսպիսով, ես շատ ուրախ կլինեի կրկին լսել իմ անունը «Կամպ Նոու»-ում, չնայած՝ գիտեմ, որ սերը հավերժ է և փոխադարձ:

Մի փոքր ցավում եմ այն բանի համար, որ ես չկարողացա հրաժեշտ տալ այնպես, ինչպես կցանկանայի և, ինչպես ես եմ կարծում, արժանի էի: Քանի որ այն խաղացողները, որոնց նշեցի, նույնպես արժանի էին, դա արեցին: Ես կցանկանայի այդպես հեռանալ: Մյուս կողմից, այնտեղ տիրում էր լիակատար խառնաշփոթ: Ինձ դարձրեցին ֆիլմի «վատ տղա», և դա ինձ նույնպես դուր չեկավ, քանի որ ամեն ինչ այդպես չէր: Այսպիսով, ես կցանկանայի ինչ-որ պահի իսկապես հրաժեշտ տալ այն մարդկանց, ում հետ մենք ապրել ենք, վայելել և այդքան շատ բան հաղթահարել: Մենք երկար տարիներ միասին ենք անցկացրել, և ես կցանկանայի հրաժեշտ տալ, ինչպես հարկն է»,- ասել է արգենտինացի հարձակվողը։