«Չելսին» կվաճառի Կայ Հավերցին առնվազն 75 միլիոն ֆունտով: 23-ամյա գերմանացին արդեն հայտնել է «ազնվականների» ղեկավարությանը, որ կցանկանար փոխել ակումբային գրանցումը և դժվար թե երկարաձգի պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
Ինչպես հայտնում է թե Guardian-ը, Հավերցին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը», որի հետ կարող է մրցակցել Մյունխենի «Բավարիան»: Նշենք, որ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի 35 հանդիպումներում կիսապաշտպանը խփել է 7 գոլ և 1 գոլային փոխանցում: