Մեսսիի հայրը և Լեոն խնդրել են «Ալ Հիլալին» և «Ինտեր Մայամիին»՝ օգնել կազմակերպել «Բարսելոնա» տեղափոխությունը․ այս մասին հաղրոդում է Cadena SER-ը։
Այս պահին հայտնի չէ, թե այդ ակումբներն ինչպես կարող են մասնակցել տեղափոխության կազմակերպմանը։ Հաղորդվում էր, որ Մեսսին կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», այնուհետ վարձավճարով տեղափոխվել «Բարսելոնա»:
«Ալ Հիլալը» պատրաստ է Մեսսիին վճարել ավելի քան 300 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար, «Ինտեր Մայամին»՝ 50 միլիոն եվրո, առանց հովանավորչական պայմանագրերի: Բացի այդ, ամերիկյան ակումբը պատրաստ է Լեոյին դարձնել բաժնետերերից մեկը։
Ժոան Լապորտան վստահեցրել է Խորխե Մեսսիին, որ վերադառնալու դեպքում Լեոն կդառնա «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Դրան Մեսսի ավագը պատասխանել է, որ Լեոն պատրաստ է «Բարսայում» խաղալ նույնիսկ անվճար: