Կարիմ Բենզեման հրաժեշտ է տվել «Ռեալին»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը խոսել է մադրիդյան ակումբից իր հեռանալու մասին։ Հարձակվողը հեռանում է ակումբից, որտեղ անցկացրել է 14 տարի: Հաղորդվում էր, որ նա կդառնա «Ալ Իթթիհադի» խաղացող․ «Դժվար է խոսել, երբ այդքան էմոցիաներ ես ապրում, բայց ես ուզում էի շնորհակալություն հայտնել Մադրիդի «Ռեալին» և իմ թիմակիցներին։ Դա լավ ճանապարհ էր: Ինձ բախտ է վիճակվել իրականացնել իմ մանկության երազանքը։
Ես երբեք չեմ մոռանա Մադրիդի «Ռեալին»։ Դա անհնար է, սա պատմության լավագույն ակումբն է։ Բայց ես կարծում եմ, որ այսօր ժամանակն է հեռանալ և իմանալ մեկ այլ պատմություն:
Շատ շնորհակալ եմ Մադրիդի «Ռեալին»։ Սա լավ ճանապարհ էր իմ կյանքում: Ինձ բախտ է վիճակվել իրականացնել իմ մանկության երազանքը՝ շնորհիվ նախագահի (Ֆլորենտինո Պերեսի)։ Երբ տեսա նրան, ասացի՝ սա այն մարդն է, ով բերեց Ռոնալդոյին և Զիդանին: Նա անհավանական է:
Շնորհակալ եմ նաև Անչելոտիին, ով ի սկզբանե վստահություն էր ներշնչում ինձ։ Ես նրանից շատ բան եմ սովորել։ Մի փոքր տխուր օր է, քանի որ ես լքում եմ իմ ակումբը։ Ես պայմանագիր կնքեցի «Ռեալի» հետ և ցանկանում էի կարիերաս ավարտել այստեղ, սակայն չստացվեց։ Ես միշտ կլինեմ Մադրիդի «Ռեալի» երկրպագու։ Շնորհակալ եմ նաև երկրպագուներին, որ ինձ միշտ ուժ են տվել։ Անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ», - ասել է Բենզեման։