Հենրիխ Մխիթարյանը վստահեցնում է, որ բավարար մարզավիճակում կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին:
Թիմերը կհանդիպեն հունիսի 10-ին. հիմնական կազմի ընտրության հետ կա երկու խնդիր։
Առաջինը հարձակման գծում Էդին Ջեկոյի և Ռոմելու Լուկակուի միջև է, երկրորդը՝ կիսապաշտպանությունում Մարսելո Բրոզովիչի և Հենրիխ Մխիթարյանի:
Մայիսի 16-ին «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ազդրի վնասվածքից հետո Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը փոխարինվեց առաջին խաղակեսի վերջնամասում:
«Ես ինձ լավ եմ զգում և ամեն ինչ կանեմ, որպեսզի այս հանդիպմանը մասնակցեմ։ Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ օգնել թիմին այս եզրափակչում»,- ասել է Մխիթարյանը:
Մխիթարյանն ու Խոակին Կորեան երեկ մարզվել են ընդհանուր խմբի կազմում։
«Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ սա Չեմպիոնների լիգան է, և դա ամեն օր չի լինում: Չգիտեմ՝ դեռ որքան կխաղամ, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի կարիերաս հնարավորինս երկարաձգեմ։
«Մանչեսթեր Սիթին» թերևս ունի Եվրոպայում ամենաուժեղ կազմը և ուժեղ կիսապաշտպանություն, բայց մեր թիմը նույնպես շատ ուժեղ է: Մենք կարող ենք ցույց տալ, որ լավ ենք խաղում գնդակով և կարող ենք նաև հաջողությամբ հարձակվել»,- մեջբերում է Մխիթարյանին Football Italia-ն:
#Inter al lavoro alla Pinetina, inizia la marcia verso la finale di #Istanbul. Tutti in gruppo, compreso Skriniar, tranne Mkhitaryan e Correa che hanno lavorato a parte, aggregati i giovani Curatolo, Akinsanmiro, Andersen e Stankovic@ivanfcardia pic.twitter.com/uhU0oJ6ZA7
— TUTTOmercatoWEB (@TuttoMercatoWeb) June 5, 2023