Էմին Օհանյանը «Dubai Open 2023-Category A» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրել 7-րդ հորիզոնականը, լրացրել գրոսմայստերի նորմա, բարելավել իր վարկանիշը 29 կետով և արժանացել մրցանակի, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Էմինը նորման լրացրել է երրորդ անգամ, ինչը նշանակում է, որ կոչումը ստանալու համար նրան մնում է միայն իր միջազգային վարկանիշը հասցնել 2500-ի: Այժմ Էմինի վարկանիշը 2489 է:
Շանթ Սարգսյանը նույնպես վաստակել է 6 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։ Մամիկոն Ղարիբյանը և Արթուր Դավթյանը վաստակել են 4 միավոր, Մարիամ Մկրտչյանը՝ 3.5 միավոր: