Սպորտ

Բենզեման հեռանում է «Ռեալից»՝ ապահովելով իր պատմական դերը ակումբի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մադրիդի «Ռեալում» 14 տարի անցկացնելուց հետո Կարիմ Բենզեման լքում է «արքայական ակումբը»: «Ռեալի» հետ ֆրանսիացին նվաճել է 25 տիտղոս: Սա ակումբի ռեկորդն է, որը ֆրանսիացին կիսում է Մարսելոյի հետ:

«Ատլետիկի» դեմ խաղը Բենզեմայի համար վերջինն էր «Ռեալի» մարզաշապիկով: Լեգենդը չկարողացավ հեռանալ հաղթական նոտայով, քանի որ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Սակայն սա չխանգարեց ֆրանսիացուն՝ իր վերջին խաղում դառնալ գոլի հեղինակ։

74-րդ րոպեին Բենզեման փոխարինվեց, և «Բեռնաբեուն» ծափողջույններով ճանապարհեց լեգենդին։ Այս ընթացքում խաղը մի քանի րոպեով դադարեցվեց։ 

Նշենք, որ բոլոր մրցաշարերում անցկացրած 648 խաղում Քարիմ Բենզեման դարձել է 354 գոլի և 165 գոլային փոխանցման հեղինակ: Գոլերի այս քանակը նրան թույլ տվեց Մադրիդի պատմության բոլոր ռմբարկուների շարքում երկրորդ տեղը զբաղեցնել Կրիշտիանու Ռոնալդուից (450) հետո։

«Ռեալի» հետ ֆրանսիացին 5 անգամ նվաճել է չեմպիոնների լիգայի գավթը, 4 անգամ՝ «Լա Լիգան»: 2022 թվականին Բենզեման արժանացել է «Ոսկե գնդակի»։

Հաղորդվում է, որ Բենզեման պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ»-ի հետ, որտեղ 2 մրցաշրջանի ընթացքում կստանա 200 միլիոն եվրո աշխատավարձ։