Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 41-ամյա շվեդ հարձակվողն այդ մասին հայտնել է Ա Սերիայի «Միլան»-«Վերոնա» (3:1) խաղից հետո:
«Ես դժվարանում եմ շնչել, բայց ամեն ինչ կարգին է։ Այնքան շատ հիշողություններ կան «Սան Սիրոյում»։ Սկզբում նա ինձ սեր տվեց, իսկ հետո՝ երջանկություն։
Շնորհակալ եմ իմ ընտանիքին՝ համբերության համար: Շնորհակալ եմ իմ երկրորդ ընտանիքին՝ խաղացողներին, մարզչին, անձնակազմին, մենեջերներին։ Վերջապես, սրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։
Ժամանակն է հրաժեշտ տալ ֆուտբոլին, բայց ոչ՝ ձեզ»,- ասել է «Միլանի» հարձակվողը:
Զլատանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին։ Բացի «Միլանից» հանդես է եկել «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոս Անջելես Գելեքսիում»:
Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 122 հանդիպում և դարձել 62 գոլի հեղինակ. հավաքականում այս ռեկորդը չի գերազանցվել մինչև օրս:
Իր կարիերայի ընթացքում հարձակվողը նվաճել է 34 գավաթ․ 4-ը՝ «Այաքսի», 2-ը՝ «Յուվենտուսի» (այդ տիտղոսները չեղյալ են հայտարարվել), 5-ը՝ «Ինտերի», 5-ը՝ «Բարսելոնայի», 3-ը՝ «Միլանի», 12-ը՝ «ՊՍԺ» - ի, 3-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի»։