Սպորտ

«Նապոլիի» հետ նոր պայմանագրով Կվարացխելիայի աշխատավարձը կրկնակի կբարձրանա

«Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը: 22-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա մոտ երկու անգամ՝ հասնելով տարեկան 2,5 միլիոն եվրոյի։

Կվարացխելիայի ներկայիս պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Ֆուտբոլիստը նեապոլիտանական ակումբ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 մլն եվրո: