Բուդապեշտում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում իսպանական «Սևիլիան» հաղթեց իտալական «Ռոմային»։ Հանդիպման հաշիվը բացեց իտալական ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան։ 29-ամյա արգենտինացին հանդիպման 35-րդ րոպեին գրավեց իսպանական թիմի դարպասը՝ Ջանլուկա Մանչինիի փոխանցումից հետո։
55-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ պաշտպան Ջանլուկա Մանչինին, ինչը թույլ տվեց իսպանացիներին հավասարեցնել հաշիվը։
Հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում կողմերը չցանկացան ռիսկի դիմել` չստեղծելով գրեթե ոչ մի վտանգավոր պահ։
Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին «Սևիլիայի» ֆուտբոլիստները` դառնալով Եվրոպա լիգայի 7-ակի հաղթող։