Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 19 ℃

Рус Eng

Լուկա Մոդրիչը չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»

Սպորտ

1 Հունիսի, 17:53

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոդրիչը «Ռեալի» ղեկավարությանը տեղեկացրել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու ցանկության մասին: Խորվաթ ֆուտբոլիստը, իբր, առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, որը թույլ կտա 3 տարում 120 մլն եվրո վաստակել:

Cadena SER-ի լրագրող Անտոնիո Ռոմերոյի տեղեկություններով՝ Մոդրիչը հետաքրքրված է միայն «Ռեալում» մնալու հարցում, ինչի մասին բազմիցս հայտնել է ակումբի ղեկավարությանը:

Ջուդ Բելինգհեմի հնարավոր տեղափոխությունը «Ռեալ» և այդ կապակցությամբ կազմում տեղ զբաղեցնելու համար մրցակցության աճը չեն փոխում Մոդրիչի ծրագրերը:

Բացի այդ, հերքվել է Սաուդյան Արաբիայից ստացված առաջարկի մասին տեղեկությունը։ Հաղորդվում է, որ մի քանի շաբաթ առաջ Մոդրիչը առաջարկ է ստացել Քաթարի ակումբներից մեկից, սակայն անմիջապես մերժել է այն, քանի որ ցանկանում է կարիերան շարունակել միայն «Ռեալում»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը