ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 15-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» ընդհատել է անհաջող հանդիպումների շարքն ու երեք անընդմեր պարտություններից հետո 3:2 հաշվով առավելության հասել «Կոլորադո Ռապիդսի» նկատմամբ։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել այս խաղում՝ աչքի ընկնելով հանդիպման 37-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում Սելարայանը նաև երկու գոլային փոխանցում է կատարել:
Նշենք, որ Սելարայանը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 13 խաղում խփել է արդեն 7 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Yaw may I assist you, Lucas?! 🍽️@yawyeboah_gh ✘ @Lucazelarayan31 pic.twitter.com/TylIlMXyUK
— The Crew (@ColumbusCrew) June 1, 2023